կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-02 21:53
Քաղաքական

Էլեկտրաէներգիայի ու գազի սակագները պետք է լինեն ոչ թանկ, ոչ էժան, այլ` արդյունավետ. Նիկոլ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի ու գազի սակագները պետք է լինեն ոչ թանկ, ոչ էժան, այլ` արդյունավետ. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանեց քաղաքացիների հարցերին: Հարցին, թե արդյո՞ք կառավարությունը չի նախատեսում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում 2019թ-ին, վարչապետը նշեց, որ կան որոշակի փոփոխություններ` սոցիալական որոշ խմբերի համար, երբ որոշակի քվոտայով գազի ու էլեկտրաէներգիայի սակագները իջեցվել են` 10 և 20 դրամով: Ստեղծվել է ախատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելով:

«Էներգետիկ համակարգում կան որոշակի խնդիրներ, դա այդքան էլ պարզ հարց չէ: Ինձ զեկուցել են, որ օրինակ ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք ըստ էության, հավելյալ հաստիք են զբաղեցնում: Այսինքն այդ հաստինքերի անհրաժեշտությունը չկա, և դա ճնշում է էլեկտրաէներգիայի սակագնի վրա, մոտ 3 միլիարդ դրամի չափով»,- ասաց վարչապետը այդ հավելյալ հաստիքների առկայությունը բացատրելով տարբեր սուբյեկտիվ պատճառներով: Եվ հնարավոր չէ գրչի մի հարվածով կրճատել այդ հաստիքները, քանի որ դա սոցիալական վատ հետևանք կառաջացնի:

Վարչապետը թվարկեց ևս մի քանի սուբյեկտիվ խնդիրներ էներգետիկ համակարգում, որոնք պետք է վերացնել ու կարգավորել: «Էլեկտրաէներգիայի ու գազի սակագները պետք է լինեն արդյունավետ, ոչ թանկ, ոչ` էժան, այլ` արդյունավետ: Ոչ թե գինը իջեցնենք, այլ ունենանք արյդունավետ սակագին, որը կապ չի ունենա չարաշահումների ու կոռուպցիոն սխեմաների հետ, և մտածենք մարդկանց եկամուտների մեծացման ուղղությամբ, որպեսզի մարդկանց համար հեշտ լինի վճարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: