Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ քառօրյայում ներկայացվում է գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը: Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովը կազմավորվեց մեկ տարի առաջ, երբ հասարակության մեջ ըմբոստություն բարձրացավ գազի թանկացման կապակցությամբ: Այն պետք է ուսումնասիրեր, թե որքանո՞վ է հիմնավոր գազի թանկացումը, և արդյո՞ք գործընթացում կան անօրինական գործողություններ:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին: «Սա շատ խնդրահարույց գործ էր, բայց այդպես էլ հասկանալի չդարձավ` այդքան քրտնաջան աշխատանքներից հետո ի՞նչ խախտում է հայտնաբերվել, եթե եզրակացության մեջ նշված է, որ էական խախտում չի եղել»,- հարցրեց պատգամավորը:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Այն, ինչ նկատի ունեք՝ էական խախտում ասելով, պիտակման խնդիր է երևի: Աղմկահարույցն էլ կապված է նրա հետ, թե ինչ աղմուկ կբարձրացնենք, որովհետև մենք հստակ նշել ենք, որտեղ են արվել խախտումները»: Նրա խոսքով՝ քսան տոկոս բաժնեմասերի օտարում միանշանակ իրականացվել է իրավական կարգավորման դաշտում:
Խաչատուր Քոքոբելյանը արձագանքեց. «Փաստորեն, հանձնաժողովի այսքան աշխատանքներից հետո պարզ է դառնում, որ քսան տոկոս բաժնետոմսերի օտարումը հիմնավոր է, և որ էական խախտում չի՞ հայտնաբերվել»: Վարդան Այվազյանը հաստատեց դա: