Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի վրա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նշեց, որ կինոյի ոլորտում նման կերպ շարունակվել չի կարող: Ըստ նրա` 1990-ականներին, երբ ՀՀ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր, իրենք զրուցել են նրա հետ և ասել կինոյի մասին օրենք ունենալու և կինոարտադրողներին որոշակի արտոնություններ տալու մասին, սակայն Բագրատյանն ասել է, թե կինոարտադրողն ու նրբերշիկ արտադրողը պետք է նույնկերպ հարկվեն: «Արդյունքում` մեր կինոն նրբերշիկ դարձավ, նրբերշիկի արտադրության պես` յուրաքանչյուր շքամուտքում 7 ռեժիսոր և 60 դերասաններ հայտնվեցին»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա կարծիքով` կինոյի մասին օրենքը նախ պետք է նպաստի մասնավոր սեկտորի ներդրումներին, հետո արդեն միջազգային հարաբերությունները` համատեղ արտադրություն, արտահանում, կարգավորի:
«Կինոյի մասին օրենքը պետք է սահմանի, որ անհրաժեշտ է մի մարմին լինի, որը լիցենզիա կտա ոչ թե ֆիլմին, այլ սկսած այն մարդուց, ով նկարահանում է այդ ֆիլմը: Կինոթատրոններն էլ իրենց հերթին չպետք է ցուցադրեն լիցենզիա չունեցող ֆիլմեր»,- ասաց կինոռեժիսորը: