կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 14:13
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձնագիրը նկարում է, կոդը չի նկարում․ ՌԴ մեկնողները խնդիրների են բախվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձնագիրը նկարում է, կոդը չի նկարում․ ՌԴ մեկնողները խնդիրների են բախվել

Անձնագիրը նկարում է, կոդը չի նկարում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը, որը հենց օդանավակայանում՝ թռիչքից առաջ պարզել է, որ թույլ չեն տալիս մեկնել։

Բանն այն է, որ փետրվարի 1-ից, եթե կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական լիներ, քաղաքացիները կարող էին մեկնել ՌԴ, բայց այսօր «Զվարթնոց» օդանակայանում նրանցից շատերին թույլ չեն տվել՝ կորոնավիրուսի թեստի բացասական լինելը նշող կոդի պատճառով։

«Որոշում է եղել, որ գնում ես կորոնավիրուսի թեստ ես տալիս, եթե բացասական է, նորմալ է, կոդ ես քաշում հեռախոսիդ վրա, էդ կոդով թռչում ես Մոսկվա: Հիմա եկել, հասել ենք այստեղ, ժամը 12-ին թռիչքն է: Անձնագիրը նկարում է, կոդը չի նկարում: Ասում է՝ մեզ կառավարությունը դրա համար չի զգուշացրել»,-ասաց քաղաքացին։

Մեկ ուրիշին 2 օր առաջ օդանավակայանում ասել են, որ եթե թեստի բացասական պատասխանի կոդն ունենա, կարող է թռչել։

«Ենթադրենք, իրենց ասած հեռախոսից ես չունեմ, ո՞նց է օրենքը էդպես աշխատում: Տոմսն առել ենք 151 հազար դրամով: Մեզ ասել են՝ գնացեք թեստ տվեք, մենք թեստը տվել ենք, եղել է բացասական: Ասել են՝ կթռչեք, խնդիր չունեք, գնացեք այս շտրիխ կոդը դրեք: Կոդը բոլորինս դրած է, բայց այդ կոդը չի նկարում»,-ասաց նա:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ պարտք են արել, տոկոսով փող են վերցրել, տոմս գնել՝ ո՞վ է տալու։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից մեկ ամսով ՀՀ քաղաքացիները իրավունք են ստացել մեկնել ՌԴ։ Դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացնեն «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները: