|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իրավունքը» գրում է.«Նրբերշիկների բաղադրությունում ցուպիկներ և բակտերիաներ սկանդալային պատմությունը դեռ չմարսած, հայ սպառողները բախվեցին մեկ այլ խնդրի ևս։ Այս անգամ ի հայտ եկավ պնդում, որ «Աթենք» ընկերության «Գանձասար» նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել է միջատ։ Ինչպե՞ս կարող էր միջատը հայտնվել փաթեթավորված նրբերշիկի մեջ պարզելու համար դիմեցինք ընկերությանը։ Ստացանք ընկերության մարկետոլոգ Զառայի հետևյալ մեկնաբանությունը. «Այն սպառողը, որը նրբերշիկի մեզ հայտնաբերել է միջատ, նմուշը մեզ չի տրամադրել։ Ուստի չենք կարող վստահ լինել, որ այն մեր ապրանքն է։ Մեր ընկերությունում ուսումնասիրություններ ենք իրականացրել թե նրբերշիկի տվյալ խմբաքանակում, թե՛ խանութներում, և որևէ խնդիր չենք հայտնաբերել»։
Սննդի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ բոլոր նյութերը հանձնել են մասնագետներին՝ ըստ տրամաբանության ուսումնասիրություն իրականացնելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։