Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըդդարօղլուն խիստ քննադատություն է հնչեցրել երկրի նախագահ Էրդողանի հասցեին՝ Թուրքիայի անունից Ռուսաստանից ներողություն խնդրելու համար:
Նշելով, որ արտաքին քաղաքականության հարցում ոչ մի երկիր չի կարող ունենալ մշտական բարեկամ կամ թշնամի, Քըլըչդարօղլուն ասել է. «Յուրաքանչյուր երկիր ունի իր մշտական շահերը, որոնք պետք է լինեն ազգային, բայց սրանք արտաքին քաղաքականությունն օգտագործում են իրենց սեփական շահերի համար»:
Քըլըչդարօղլուի խոսքով՝ Էրդողանն իրավունք չունի ամբողջ Թուրքիայի անունից Պուտինից ներողություն խնդրելու, քանի որ «ՌԴ-ն խախտել է Թուրքիայի օդային տարածքը»:
«Դու ո՞վ ես, որ Թուրքիայի անունից ներողություն խնդրես: Դու չես կարող ՌԴ-ից ներողություն խնդրել: Մեր սահմանը խախտողն ո՞վքեր են, ռուսները: Էրդողանը 2015 թ.-ի հունիսի 22-ին CNN International-ին տված հարցազրույցում ասել էր. «Ռուսաստանն է, որ պետք է ներողություն խնդրի»: Սկզբում առյուծի պես մռնչաց, հիմա էլ կատվի պես մլավում է»,- ասել է նա: