Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հետք»-ը հրապարակել է փաթեթավորված նրբերշիկի մի քանի նմուշների փորձաքննության արդյունքներ, որոնց համաձայն՝ նրբերշիկները չեն համապատասխանում սահմանված նորմերին՝ ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարկված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրություններ կիրականցնի:
«Հետք»-ում նշված բրազիլական «Կոմպանիա Մինուանո դե Ալիմենտոս» ընկերության արտադրության «Royal» և կանադական «Ֆարմս» ՍՊԸ-ի «MapleLodge» արտադրության նրբերշիկների խմբաքանակները սահմանային վերահսկողության ընթացքում ենթարկվել են լաբորատոր փորձաքննության՝ անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով (այդ թվում՝ ՄԱՖԱՄ), որի արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվել: Ի դեպ, թե սահմանային վերահսկողության շրջանակներում, թե «Հետք»-ի համար փորձաքննությունն իրականացրել է նույն լաբորատորիան՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն, որն արձանագրությամբ հավաստել է, որ ներկրվող նրբերշիկները համապատասխանել են ՄՄ ՏԿ 034/2013,021/2011-ով սահմանված անվտանգության նորմերին:
Ներկրված նրբերշիկների անվտանգության հնարավոր շեղումների պատճառ կարող են հանդիսանալ շուկայահանման գործընթացում պահեստավորման, տեղափոխման և իրացման ժամանակ պահման պայմանների կամ այլ խախտումները:
ՍԱՊԾ ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակվեն: