Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադարձավ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման և արդիական բանակի թեմային:
Ըստ նրա` խաղաղապահների ներգրավմանը դեմ է ոչ միայն Արցախը, այլ նաև Ադրբեջանը: Խաղաղապահների ներգրավումը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ տեսանելի են հակամարտության քաղաքական լուծման և կոմպրոմիսների գնալու ճանապարհները: Այս պահին, ըստ Սերգեյ Մինասյանի, այդ ուղիները տեսանելի չեն:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ այսօր հայկական բանակն արդիականացված է, որովհետև բանակի մարտունակության վառ ապացույցն այս քառօրյա պատերազմում հայ զինվորների հերոսական դրվագներն էին, քաղաքագետը պատասխանեց, որ զենքերի հին ու նոր լինելը հարաբերական է:
«100 հատ Տ 90 տանկերից բացի, որոնք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից` 2011-ից սկսած, նրա մնացած տանկերն ավելի հին են, քան հայկական տանկերը: Ադրբեջանը ունի տանկեր, որոնք 60-70-ականների արտադրության են: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ունի որոշ զինատեսակներ, որոնք վերջին տասնամյակի արտադրության են, քանի որ հասկանալի պատճառներով Ադրբեջանն ունի ֆինանսական հնարավորություններ՝ որոշ տեսակի արդիական զենքեր գնելու և զինանոցը համալրելու համար: Ինչ վերաբերում է ռազմական ավիացիային, ապա Ադրբեջանն ունի ինքնաթիռներ, որոնք 70-ականների արտադրության են»,- ասաց քաղաքագետը: