Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Էրեբունի վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց, որ հիմա մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ` սերիալներում նկարահանվում:
Նախագահը, ինչպես պազրվեց, այդքան էլ դժգոհ չէ մեր սերիալներից: Նա խորհուրդ տվեց 7-10 տարի հետ գնալ եւ տեսնել` բրազիլիական, մեքսիկական սերիալներն են լա՞վը, թե՞ մերը:
''Վերջը փորձ են մարդիկ ձեռք բերում: Էդ կինո հանելը հեշտ բան չի, տեղից վեր կացողը չի կարող կինո հանել: Այսօր աշխարհի մեկ-երկու երկրներ են, որ կարողանում են նորմալ ֆիլմեր հանել: Մարդիկ պետք է փորձ ձեռք բերեն, որ արդյունքում էլ կունենանք նորմալ պրոդուկտ»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը հաջողված ֆիլմ է եւ դա «արդյունքն է նրա, որ ֆիլմի դերասանները բազամթիվ սերիալներում են խաղացել»:
Ուշագրավ է, որ երբ դահլիճում ներկա դերասաններից մեկը, ով եւ սերիալների մասին հարցն էր տվել, չհամաձայնեց նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականների հետ եւ հայտարարոց, որ որպես պրոֆիսիոնալ տեսակետից հարցին այլ կերպ է նայում, ինչին նախագահը գրեթե ծիծաղելով հակադարձեց. »Հասկանում եմ, դրա համար էլ տարբերվում ենք, դու մշակույթում ես աշխատում, ես` ուրիշ տեղ»: