Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-04 11:45
Աշխարհ

Ֆինլանդիայում լույս են տեսել Հայոց ցեղասպանության մասին գրքեր

Ֆինլանդիայում լույս են տեսել Հայոց ցեղասպանության մասին գրքեր

 

Աղբյուրը` armeniangenocide100

 

Ֆինլանդիայում լույս է տեսել ֆին հոգևորական Սերաֆիմ Սեպալայի «Լռեցված ձայներ» գիրքը` Հայոց ցեղասպանության մասին։

 

Հեղինակը երկար տարիներ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու պատմությունը և ունի մի շարք հրապարակումներ այդ թեմայով. տեղեկացնում է Ֆինլանդիայում ՀՀ դեսպանությունը: Նոր գիրքը ներկայացնում է Ցեղասպանության հետևանքները և հարգանքի տուրք է կորսված մշակութային արժեքներին։

 

«Հայերը մշտապես հատուկ վերաբերմունք են ունեցել բնության և սրբավայրերի նկատմամբ։ Նրանց հնագույն ժառանգությունը բացառիկ միատարր քրիստոնեական մշակույթ է՝ ստեղծված իսլամական աշխարհի սրտում։ Ցեղասպանության արդյունքում հայերը կորցրեցին իրենց կյանքի ռիթմը, երգերը, պարերը, ծեսերն ու տոնակատարությունները»,- նշում է հեղինակն իր գրքում։

 

Գրքում մասնավորապես նշվում է, որ Ցեղասպանությունից հետո թուրքերին հարկավոր էր այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ կանոնավոր կերպով ոչնչացնելով պահպանված մշակութային հուշարձանները:

 

Գրքում տեղ են գտել Ցեղասպանությունը վերապրած մարդկանց և ականատեսների ճակատագրեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել բռնի կրոնափոխ եղած հայերին, ովքեր 100-ամյա լռեցումից հետո վերջերս սկսել են իրեն մասին բարձրաձայնել Թուրքիայում։

 

«Ցեղասպանությունը ավելի մեծ ողբերգություն է, քան պարզապես զոհերի անհատական ճակատագրերը։ Մարդկային ցեղի վերացումից բացի, այն ենթադրում է մշակութային բազում արժեքների վերջնական ոչնչացում»,- գրում է Սերաֆիմ Սեպալան։

 

Լույս է տեսել նաև Գրիգորիս Բալակյանի «Հայկական Գողգոթան» գրքի ֆիններեն թարգմանությունը, որը կատարվել է Հեյկկի Սուլոյարվիի կողմից։ Առաջաբանը հեղինակել է Սերաֆիմ Սեպալան։