|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հրատարակված` «Հայոց ցեղասպանության հարցում՝ խիղճ և պատասխանատվություն. փրկվածների մասին նոր ուսումնասիրություններ» վերնագրով գրքի շնորհանդեսը կկայանա մարտի 14-ին` Ջեզայիրի սրահում կազմակերպված հանձնաժողովի ժամանակ. տեղեկացնում է «Ակօս»-ը:
«Հրանտ Դինք» հիմնադրամի ոգեկոչողներից դոկտոր Ալփեր Օքթեմինի կողմից նախաձեռնված և «Պատմության հետազոտությունների խրախուսման» հիմնադրամի աջակցությանն արժանացած աշխատանքները հավաքվել են մեկ գրքում: Գրքում տեղ են գտել նաև Ջորջ Շիրինյանի, Բուրչին Գերչեքի, Արմեն Մարսուբյանի, Իշխան Չիֆտչյանի, Նամըք Քեմալի և Ադնան Չելիքի աշխատությունները:
Գրքի շնորհանդեսի ժամանակ բացման խոսքով հանդես կգան փաստաբան Ֆեթհիե Չեթինն ու Սուրի նախկին նահանգապետ Աբդուլլահ Դեմիրբաշը: