կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 10:55
Հասարակություն

Լույս է տեսել նոր գիրք Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ գրողների մասին

Լույս է տեսել նոր գիրք Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ գրողների մասին

Գրող և դրամատուրգ Հերանդ Մարգարյանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության զոհ` 13 ականավոր հայ գրողների մասին: Նոր ժողովածուն կոչվում է «1915-1922թթ. նահատակված հայ գրողները». տեղեկացնում է The Armenian Weekly պարբերականը:

 

2015-ի սկզբին լույս տեսած գիրքը սկսվում է հայոց պատմությունը ներկայացնող նախաբանով, որում հատուկ տեղ է հատկացված Օսմանյան կայսրության հայերին և այդ ժամանակաշրջանի հայ գրականությանը: Ապա Մարգարյանն ընթերցողին է ներկայացնում Հայոց ցեղասպանության հակիրճ պատմությունը, որը մեզ է հասել ականատեսների վկայությունների և հոգեշնորհ տեր Գրիգորիս Բալաքյանի հուշագրությունների շնորհիվ: Մարգարյանն առանձին տեղ է հատկացնում նաև այն բանտերին, որտեղ Կոնստանդնուպոլսից ուղարկում, ապա, ապրիլի 24-ից սկսած, սպանում էին հայ գրողներին և մտավորականներին:

 

Հաջորդիվ Մարգարյանը ներկայացնում է նահատակված 13 գրողների (Ռուբեն Զարդարյանի, Գեղամ Բարսեղյանի, Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հրանդի (Մելքոն Կյուրճյան), Դանիել Վարուժանի և այլոց) համապարփակ կենսագրությունները և պատմում նրանց գրական առանձնահատկությունների և ձեռքբերումների մասին: Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Ինտրայի (Տիրան Ճրագյան) վերջին ժամերը մանրամասն նկարագրված են ականատեսներ Միքայել Շամդանջյանի և Օհան Բեդիկյանի հուշերում:

 

Կարևոր է նաև գրողների աշխատանքների թարգմանությունը անգլերեն

 

Աղբյուրը՝ armeniangenocide100