Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-04 10:35
Աշխարհ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով` Կոնստանցայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով` Կոնստանցայում

Ապրիլի 3-ին Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանի Սենատի դահլիճում տեղի է ունեցել «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել են Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ռումինիայի հայոց միության և հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Գիտաժողովին ելույթեն ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Տոմիսի Թեոդոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Հայոց պատմության, ցեղասպանության և Ֆրանց Վերֆելի մասին թեմատիկ զեկուցումներով են հանդես եկել պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Չորբեան, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Կիրկորը և Ռումինական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Կումբեթլյանը:

 

Խոսելով Հայոց ցեղասպանության և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների բռնած ժխտողականության և անզիջում դիրքից վարվող քաղաքականության անընդունելիության մասին` դեսպան Գասպարյանը նշել է միջազգային համախմբման անհրաժեշտությունը ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի հարցում: Այդ առումով նա բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաև ԵԺԿ-ի հստակ և հատուկ բանաձևերի նշանակությունը:

 

Գիտաժողովի ելույթներին հետևել են քննարկումներ ռումին ակադեմիական շրջանակներից և հայ համայնքից կազմված լսարանի մասնակցությամբ: