| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 17-ին Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ հայտնի «Գասշտայգ» համերգային սրահում բացվել է Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Միջոցառմանը ներկա են եղել Մյունխենի քաղաքապետարանի, հայ համայնքի, գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Ներկաներին իրենց ողջույնի խոսքն են ուղղել «Գասշտայգ» համերգասրահի տնօրեն Պ.Գերշները և Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն, դոկտոր Սյուզաննե Մայերը: Ելույթով է հանդես եկել Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:
Էրոլ Գուրյանն իր լուսանկարների հավաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանում և Արցախում, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր դիմանկարին կից` ներկայացված է եղել տվյալ անձի ընտանեկան պատմությունը:
Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 25-ը: