կարևոր
1543 դիտում, 17 ժամ առաջ - 2026-07-20 10:41
Սպորտ Աշխարհ

Արգենտինայի ԱԱ-2026-ի եզրափակիչում պարտությունից հետո Բուենոս Այրեսում անկարգություններ են սկսվել. կան ձերբակալվածներ

Արգենտինայի ԱԱ-2026-ի եզրափակիչում պարտությունից հետո Բուենոս Այրեսում անկարգություններ են սկսվել. կան ձերբակալվածներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Օբելիսկի մոտ բռնկված անկարգությունների հետևանքով առնվազն 15 մարդ է ձերբակալվել։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները։

«Հարձակումների հետևանքով տուժել է քաղաքային ոստիկանության երեք աշխատակից։ Արձանագրվել են նաև հեռախոսների և անձնական իրերի գողության դեպքեր։ Պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ այս միջադեպերի առնչությամբ ձերբակալվել է առնվազն 15 անձ»,- հայտնել է «TN» հեռուստաալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ հանդիպման ավարտից հետո հազարավոր երկրպագուներ հավաքվել էին Օբելիսկի մոտ՝ ազգային թիմին իրենց աջակցությունը հայտնելու համար։ Ի սկզբանե ակցիան անցել է խաղաղ, սակայն ավելի ուշ մի խումբ անձինք սկսել են քարեր և շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Բացի այդ, մի քանի հոգի անցել են Օբելիսկի շուրջ տեղադրված ցանկապատը, ինչից հետո ձերբակալվել են իրավապահների կողմից։

«Clarín» թերթի տեղեկություններով՝ բախումների հետևանքով տուժել է ոստիկանության յոթ աշխատակից։ Լրատվամիջոցը հայտնում է, որ իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել անկարգությունների ագրեսիվ մասնակիցներին ցրելու համար։