Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում այսօր մեկնարկել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 125-րդ նստաշրջանը և գործկոմի նիստը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Համաժողովը կորոշի օլիմպիական շարժման ուղղությունը առաջիկա ժամանակահատվածի կտրվածքով:
Սեպտեմբերի 7-ին գործկոմի անդամները կընտրեն 2020թ. ամառային խաղերի օլիմպիական մայրաքաղաքը: Արդեն հայտնի է, որ հավակնորդներն են Մադրիդը (Իսպանիա), Տոկիոն (Ճապոնիա) և Ստամբուլը (Թուրքիա):
Հաջորդ օրը` սեպտեմբերի 8-ին, նաև հայտնի կդառնա, թե 2020թ. օլիմպիական խաղերից դուրս մնացած երեք սպորտաձևերից` ըմբշամարտ, բեյսբոլ-սոֆտբոլ և սկվոշ, որը կընդգրկվի խաղերի ծրագրում:
Նստաշրջանի վերջին օրը ՄՕԿ-ի գործող նախագահ Ժակ Ռոգեն վայր կդնի իր լիազորությունները: Սեպտեմբերի 10-ին հայտնի կդառնա ՄՕԿ-ի նոր նախագահի անունը: Թեկնածուները վեցն են` Թոմաս Բախ (Գերմանիա), Սեր Միանգ (Սինգապուր), Չինգ Կուք Վու (Թայվան), Ռիչարդ Կերրիոն (Պուերտո Ռիկո), Դենիս Օսվալդ (Շվեյցարիա), Սերգեյ Բուբկա (Ուկրաինա):
ՀԱՕԿ լրատվության բաժին