Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուենոս Այրեսում կայացած Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին, կազմակերպիչների տվյալներով, աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 պատվիրակներ, այդ թվում` աշխարհահռչակ հայ բժիշկներ, առողջապահության կազմակերպիչներ են մասնակցել:
Համագումարում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ով, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ արդեն ձևավորվել է հայակական բժշկական աշխարհի ավանդույթ, որը մեծ ազդեցություն է թողնում ինչպես սփյուռքում աշխատող, այնպես էլ` Հայաստանի մասնագետների գործունեության վրա։ Նա առանձնակի կարևորել է համատեղ իրականացվող հանրային առողջապահական ծրագրերը։ Սերգեյ Խաչատրյանը նաև շեշտել է ներկա պայմաններում Հայաստանի և սփյուռքի միասնական ջանքերի շնորհիվ նոր զարգացումների հասնելու անհրաժեշտությունը` մասնագետներին հորդորելով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ՀՀ առողջապահական համակարգի նոր փուլի բարեփոխումներին:
Առաջին պլենար նիստում փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների նպատակները` առանձնացնելով այն մարտահրավերները, որոնց առճակատվել է համակարգը և այն ուղիները, որոնց միջոցով նախատեսվում է հնարավորինս արագ դրական արդյունքների հասնել: Ներկայացման ժամանակ բազմաթիվ հարցեր են հնչեցվել` ակնկալելով դրանք դարձնել համագումարի քննարկման հարցեր:
Նույն պլենար նիստի ժամանակ, Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ներկայացուցիչների ներկա գտնվելու անհնարինության պատճառով, Սերգեյ Խաչատրյանը ներկյայացրել է համալսարանի կրթական ծրագրերը։ Նա կարևորել է համագումարին մասնակցող աշխարհի ամենահայտնի կրթական հաստատությունների դասխոսների ընդգրկվածության անհրաժեշտությունը հայկական բժշկական կրթության հետագա զարգացման գործում։ Փոխնախարարը կոչ է արել աջակցել աշխարհի առաջատար «բրենդ» համալսարաններին Հայաստանում ներկայացնելու հարցում:
Երկու ելույթն էլ մեծ արձագանք է գտել ներկաների շրջանում։ Դրա մասին են վկայում ելույթներում բարձրացված հարցերի քննարկման նպատակով տասնյակից ավելի հանդիպումները:
Հաջորդ օրերի ընթացքում փոխնախարարը առանձին ելույթով ներկայացրել է Հայաստանում դեղագործական արդյունաբերության հետագա զարգացման հեռանկարները, դեղերի շրջանառության կարգավորման և դրանցից բխող այն նոր հնարավորությունները, որոնք արտերկրներում գործող դեղագործական ընկերությունների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանում գործունեության ծավալելու համար:
Սերգեյ Խաչատրյանն առանձին ելույթով հանդես է եկել նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի հարցերին վերաբերող պլենար նիստում` ներակայացնելով Հայաստանի ժողովրդագրական աճի առողջապահական բաղադրիչի խնդիրները, այն ներդրումների ծավալները և ուղղությունները, որոնք զգալիորեն կբարելավեն մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն ծնելության աճին, ինչպես նաև Հայաստանում զգալիորեն կնվազեն մանկական և մայրական մահացության ցուցանիշները:
Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի վերջին պլենար նիստերից մեկը կազմակերպվել էր ելնելով ԱՄԻԿ-ի աշխատանքները վերաիմաստավորելու առկա պահանջից` դրանք դարձնելով ավելի գործնական և ամենօրյա բնույթ: Նիստի ընթացքում իրականում բոլոր հարցերն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին` հասկանալու այն կաիքներն ու պահանջարկը, որոնք անհրաժեշտ են առողջապահության ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու համար: Կայացել են շահագրգիռ քննարկումներ, հստակեցվել են ՀՀ ԱՆ և ԱՄԻԿ հետագա համատեղ անելիքները:
Համագումարի աշխատանքներից դուրս անմիջական հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանում բժշկական ծառայությունների հետագա զարգացմանը, դրանց որակի ապահովման մեխանիզմների ներդրմանն ուղղված և այլ հարցեր: Սփյուռքահայ մի շարք մասնագետներ պատրաստակամություն են հայտնել այցելել Հայաստան իրենց ոլորտի մասնագետների հետ համագործակցելու նպատակով։ Մասնավորապես, որոշվել է ծրագիր իրականացնել Հայաստանում քույրական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ` համատեղ մշակելով ռազմավարություն և այն իրականացնելով: Նմանատիպ որոշումներ են կայացվել Դիաբետի դեմ պայքարի ծրագրի, սրտանոթային հիվանդությունների կանխագելմանն ուղղված ծրագրերի, և հանրային առողջապահական նշանակություն ունեցող մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:
Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին ակտիվ մասնակցության համար Սերգեյ Խաչատրյանին շնորհվել է պավոգիր: