|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Մարտի 28-ին Բուենոս Այրեսի` Իսպանացիների հուշարձանին կից հրապարակում արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոսուրյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, արգենտինահայ համայնքային կառույցների, երկրի քաղաքական, մշակութային, գիտական և ակադեմիական լայն շրջանակների ներկայացուցիչներ:
Համերգը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնաժողովի և Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղարության հովանու ներքո:
Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Աստոր Պիացցոլայի, Ալբերտո Խինաստերայի, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի ստեղծագործությունները: Արգենտինայի Երիտասարդական պետական և Կույրերի պետական երգչախմբերի կատարմամբ հնչել է Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը: