կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 19:56
Քաղաքական

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում ընդունելություն` Բուենոս Այրեսում

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում ընդունելություն` Բուենոս Այրեսում

Մարտի 18-ին Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում ՀՀ դեսպանության կողմից Բուենոս Այրեսի «Four Seasons» հյուրանոցի «L’Hiver de la Mansion» սրահում ՖՄԿ անդամ և դիտորդ հանդիսացող պետությունների դեսպանների համար կազմակերպվեց ընդունելություն և հայկական խոհանոցի հյուրասիրություն:

Ընդունելությանը ներկա էին նաև Արգենտինայի ԱԳՆ արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Լուիս Պաբլո Բելտրամինոն (Luis Pablo Beltramino) և Եվրոպայի հարցերով տնօրենի տեղակալ Կլաուդիո Ջիակոմինոն (Claudio Giacomino):

Ողջունելով հյուրերին ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, ինչպես նաև՝ երևանյան գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի խորհուրդը, որոնցով ֆրանկոֆոն համայնքը հանձն է առել առաջնորդվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի, սոցիալական հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության սկզբունքներով:

ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց նաև ՖՄԿ գագաթաժողովին հաջորդող Երևանի 2800-ամյակի միջոցառումները, որոնց մասին հատուկ պարբերություն է ներառվել երևանյան գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում:

Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ընդունվեց նաև Արգենտինայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող դեսպանների խմբի խորհրդանիշ-լոգոն՝ լատինատառ «F» տառը գեղարվեստական դրսևորմամբ և կարգախոսը՝ «Ֆրանկոֆոնիան Արգենտինայում», որի հեղինակն է արգենտինահայ դիզայներ Ալեքս Կոստանյանը: