կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 16:05
Քաղաքական

Ժիրինովսկին ընդամենը իր անձնական կարծիքն է հայտնել. ՀՀԿ-ական

Ժիրինովսկին ընդամենը իր անձնական կարծիքն է հայտնել. ՀՀԿ-ական

Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին Ժիրինովսկու վերջին սկանդալային հայտարարությունների վերաբերյալ հարց ուղղեցին:

 

Ժիրինովսկին, մասնավորապես, ասել էր. «Ինչպե՞ս լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Եթե Ղարաբաղը վերադարձնենք Ադրբեջանին, կնեղանան հայերը։ Եթե ճանաչենք ներկայիս ստատուս քվոն, կնեղանաք դուք։ Ես երրորդ տարբերակ եմ առաջարկում. կարելի է Ղարաբաղը հայտարարել Մոսկվային հպատակ տարածք։ Թող Ռուսաստանն ապահովի այս գոտում հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, տնտեսության վերականգնումը։ Կարելի է սա փորձել՝ որպես միջանցիկ տարբերակ։ Չեն ուզում, որ Ղարաբաղում բարձրացվի Ադրբեջանի դրոշը, կարելի է ընդհանուր դրոշ բարձրացնել, ասենք՝ ԱՊՀ դրոշը։ Թող այնտեղ լինեն հայկական, ռուսական եւ ադրբեջանական դրոշի տարրերը»:

 

«Դուք Ժիրինովսկու հայտարարությունը համարո՞ւմ եք Ռուսաստանի հայտարարություն»,- հարցրեցին լրագրողները:

 

Գագիկ Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ Ժիրինովսկին ընդամենը անձնական տեսակետն է հնչեցրել: Դիտարկմանը, թե նա հայտնի է որպես Կրեմլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. «Ոչ ամեն տեղ: ՌԴ նախագահը պաշտոնապես, հրապարակային, մի քանի անգամ Ժիրինովսկու հայտարարություններին անդրադարձել է և ասել, որ դա ՌԴ պետական կարծիքը չէ»:

 

Հետաքրքրվեցինք՝ Ռուսաստանը երաշխիքներ տվե՞լ է Հայաստանին, որ ԼՂՀ-ն ՌԴ հպատակ տարածք չի դառնա: «Ռուսաստանն իր երաշխիքները տալիս է ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ լինելով ՄԽ անդամ»,- պատասխանեց Գ. Մելիքյանը: