|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոտ մեկ շաբաթ առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած` ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանի ՊՆ-ի հոսպիտալում: Նման տեղեկություն է հրապարակել ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը:
Ադրբեջանական կողմը Անանյանի քայլը ներկայացրել է որպես «Հայաստանում առկա ծանր տնտեսական իրավիճակի հետեւանք»:
Haqqin.az-ը գրում է, որ Անանյանն իբր չի կարողացել այլևս ապրել Նոյեմբերյանում՝ «ծանր պայմաններում», և որոշել է տեղափոխվել Ադրբեջան: Ադրբեջանական կողմն անգամ նշում է, որ ՀՀ քաղաքացին խնդիրներ է ունեցել ոտքի հետ, և որ Ադրբեջանում նրան օգնել են:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Անանյանի հարևան Վարուժան Բաբաջանյանը նշել է, որ Սարգիս Անանյանն, ամենայն հավանականությամբ, սահմանը հատել է խմիչքի ազդեցության տակ և հարազատներից վրեժ լուծելու նպատակով: «Վերջին շրջանում Ռուսաստան էր գնացել, որտեղից եկել էր Երևանում ապրող տղայի մոտ: Մի քանի օր մնալուց հետո որդին ճանապարհել է գյուղ, ինքն էլ եկել է, և շատ հավանական է, որ, կյանքից դժգոհ, փորձել է վրեժ լուծել: Խմիչքի հետ վերջին շրջանում սեր է ունեցել, նաև ասում են, որ խմելուց հետո շեղումներ է ունեցել և, ըստ երևույթին, հենց այդ ժամանակ էլ որոշել է նման բան անել»,- ասել է սահմանը հատած քաղաքացու հարեւանը: