կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-19 11:00
Հասարակություն

էդ ո՞ր մի անառակն է, էդ ո՞ր մի թուրքի լամուկն է, դրանց արյան մեջ թուրքի արյուն է. Հայկազ Բաղմանյան

էդ ո՞ր մի անառակն է, էդ ո՞ր մի թուրքի լամուկն է, դրանց արյան մեջ թուրքի արյուն է. Հայկազ Բաղմանյան

Armtimes.com-ը գրում է. «ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ուղարկված 8 հատ ՈՒԱԶ մեքենաներն անհետացել են:

Սույն պատմության մեջ հոլովվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը: ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ բանակին տրված ոչ մի բան չի կորչում: «Չի կարելի այդպիսի բաներ ասել՝ Բաղմանյան Հայկազը, Մանվել Գրիգորյանը, ընդհանրապես, մարդկանց այդպիսի բաներ չի կարելի ասել: Ինձ էլ այդպիսի պրովոկացիոն հարցեր մի տվեք: Եթե մեկը նվիրատվություն է բերում, մենք անգամ նկարահանում ենք: Հետո փաստաթուղթ են վերցնում, որ բերել են, թողել այստեղ: Ես չգիտեմ՝ այդ մարդիկ ովքեր են, որ 8 հատ ՈՒԱԶ են ուղարկել, անհետ կորել է, իրենք էլ չգիտեն ուր է, գեներալ Բաղմանյանի վրա են գցում, չի կարելի: Այդ մարդկանց ասեք, ես պատրաստ եմ իրենց հետ հանդիպել: Գուցե ուղարկել են կամ տեղ չի հասել, զբաղվենք, հետաքննենք: Հիմա Էդիկ Բաղդասարյանը այստեղ է, կասեմ, թող հետաքննի»,- ասաց ՊՆ խոսնակը:

Հայկազ Բաղմանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կցանկանար իմանալ՝ ով է տեղեկությունը տարածողը: «Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնեմ էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջը չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու»,- ասաց նա:

- Պարոն Բաղմանյան, մեզ բողոքել են, որ արցախյան քառօրյապատերազմից հետո ՌԴ-ից 8 հատ ՈՒԱԶ են ուղարկելՄարտակերտի զորամասի համար, ու հիմա այդ մեքենաներըչկան, ասում են, որ դուք եք տարել Երեւան, ու այդ մարդիկ հարցնում են՝ ինչու:

- Ով տենց բան է ասում, ասա ա՛յ անասունի ծնունդներ, ո՞նց տենց բան կարող է անի: Երկրորդը, նվիրատվությունները որ գալիս են Պաշտպանության բանակ, գրանցվում են, ծեմ բոլեե մարտակերտցիները, որ բերել են, իրենք բանակի հրամանատարության հետ հանդիպել են, մենք իրենց մեծ շնորհակալություն ենք ասել, էդ մեքենաները գրանցել ենք, ուղարկել ենք իրենց նշանակությամբ: Ով տենց բան խոսում է, մինիմում հակառակորդ է, թշնամի է, թուրք է: Տենց բան ո՞նց կարա, իմ բոլոր շրջապատի ընկերները, այ հիմա էլ նստած եմ իմ ընկերոջ հետ, որը դրսից՝ Վոլգոգրադից, համայնքի նախագահն է, քննարկում ենք, թե ինչ բերի եւ նվեր տա Պաշտպանության բանակին: Ո՞նց կարա էլի մարդու մտքով, ես զարմանում եմ, տենց բան ո՞նց կարող է լինի: Իմ շրջապատում մարդիկ դաժե 100 հազարներով դոլարներ են փոխանցել հաշվի համարի վրա, մեքենաներ են բերել՝ էլ ուրալներով, էլ չգիտեմ, 1000 ու մի միջոց, ով ինչ ունի շրջապատում, ընկերությունը, օգտագործում է, ո՞նց կարելի է էսօր տենց բան խոսել: Միգուցե Երկրապահին են նվեր տվել, ես չգիտեմ:

- Ասում են՝ Մարտակերտի զորամասի համար են ուղարկել 8 հատ ՈՒԱԶ, որոնք դուք տարել եք ու հայտնի չէ՝ հիմա որտեղ են դրանք:

- Տենց բան չի կարա լինի: Մարտակերտի զորամասի համար հատուկ ես չգիտեմ՝ ով է ուղարկել, բայց էն մեքենաները, որոնք որ բերվել են Պաշտպանության բանակի համար, նրանք բոլորը իջել են Ստեփանակերտ, կանգնել են էնտեղ հրապարակում, մեկ-մեկ հաշվառվել են, էդ մարդիկ, ովքեր բերել են, նստացրել ենք, շնորհակալություն ենք հայտնել իրանց, ինչ-որ մի նամակներ ենք տվել էդ համայնքի նախագահներին՝ շնորհակալական:

Կարող է որեւիցե մի անձ մեքենա է բերել, նվեր տվել մեկին, ես դա  էլ կարամ իմանամ, ինչ վերաբերվում է, որ համայնքը 8 հատ մեքենա ուղարկի... դա բացառված բան է, կամ ո՞վ իրավունք ունի էդ մեքենաներից գոնե մի հատը թողի Հայաստանում: Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնեմ էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջը չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու: Թե՛ պաշտոնապես, թե՛ որպես հայ տղամարդ, Զինված ուժերում որեւէ լումա ունեցող, ով ուզում է լինի, եթե տենց բան է արել, նա մինիմում, չգիտեմ ինչ է: Իսկ ով տենց բան է ասել իմ հասցեին, ուրեմն նա մի հատ աննորմալ չգիտեմ տղա պիտի լինի կամ աղջիկ, որ դաժե մտքով տենց բան անցնի: Ընդհանրապես ոչ միայն ես, բանակում տենց բան գոյություն չունի, որ կարող ա տենց բան անի: Ու վերջիվերջո էդ 8 ՈՒԱԶ-ը մեկնումեկը ուղարկել է, եթե Բաղմանյան Հայկազը տարել է, չի կարո՞ղ Բաղմանյան Հայկազին զանգի, ասի՝ իմ մեքենաները ո՞նց ես տարել:

- Ասում եք՝ բանակում նման բան չի կարող լինել, բայց օրերսէլ ֆեյսբուքում նկար էր հրապարակվել, որ վերնիսաժում ՊՆ-իօճառներն են վաճառվում:

- Է՜ լավ էլի, մի բան ասեմ, էլի, ադրբեջանական սայթերը ինձ թվում է, կարդում եք, մի հատ ադրբեջանական կայքերում իրենց Զինված ուժերի մասով որեւիցե մի բացասական բան չես գտնի: Թեկուզ ընդե պրոբլեմները ավելի շատ են, քան թե մեր մոտ:

- Իրենք փակ են, դրանից էլ իրենց պրոբլեմները շատ են:

- Բայց էսքա՜ն բանակի վրա կեղտ նետել, էսքա՜ն էս պայմաններում: Ախր չի կարելի, այ ձեր ցավը տանեմ:

- Լելե Թեփեի մասին են շատ խոսում, որ մեր կորցրած այդ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի:

- Չէ, չէ, չէ, ռազմավարական նշանակություն չունի: Հիմնական էդ դիրքերը չպահվող են եղել մեր մոտ:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում