Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած` 24-ամյա ՊԲ շարքային, պայմանագրային զինծառայողը որևէ հոգեկան խնդիր չի ունեցել: «Հանգամանքների մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ամեն ինչի պատասխանը կտա քննությունը: Ես նախնական տեղեկություններ չեմ հաղորդում»,- ասաց Հակոբյանը:
Մեր դիտարկմանը, որ չի բացառվում, այնուամենայնիվ, որ սահմանը հատած զինծառայողը հոգեկան խնդիրներ ունենա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Նա բանակ ընդունվելու ժամանակ խնդիրներ չի ունեցել»: Մեր ճշտող հարցին, թե գուցե ընթացքո՞ւմ է այդ խնդիրները ձեռք բերել, Հակոբյանը պատասխանեց. «Վերջին ստուգման ժամանակ նա որևէ խնդիր չի ունեցել»:
ԼՂ ՊԲ-ն որևէ այլ մեկնաբանություն այս դեպքի կապակցությամբ չցանկացավ անել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: