կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 16:42
Հասարակություն

Բանակցային գործընթացի վերաբերյալ խոսք չկա. Կարմիր խաչը՝ սահմանը հատած զինծառայողի մասին

Բանակցային գործընթացի վերաբերյալ խոսք չկա. Կարմիր խաչը՝ սահմանը հատած զինծառայողի մասին

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ երկխոսությունը դեռևս ընթացքի մեջ է:

 

«Կարող եմ ասել, որ դեռևս նորություն չկա, երկխոսությունը շարունակվում է, մենք հետևում ենք զարգացումներին՝ համաձայն մեր հանձնառության: Գործընթացի հետ կապված որևէ նոր տեղեկություն չկա»,- ասաց Ամատունին՝ հավելելով. «Տեղի է ունենում երկխոսություն, կոնկրետ բանակցություններ չեն տարվում. խոսքն այն մասին է, որ մենք տեղեկացրել ենք իրավիճակի մասին, մենք իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք, սակայն, չեմ կարող ասել, որ կոնկրետ բանակցություններ են ընթանում»:

 

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարի բնորոշմամբ՝ բոլոր այն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ներգրավված են այս հարցի մեջ, հայկական կողմը փորձում է համաձայնության եզրեր գտնել: Զառա Ամատունին նշեց նաև, որ այս պահի դրությամբ ինքը կարող է միայն այսքանն ասել, որևէ նորություն կամ էլ բանակցային գործընթացի մասին խոսակցություն դեռևս չկա: