Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի գործողությունների մասին, ասաց, որ այս ամենը կարելի է որակել միայն մեկ՝ «դավաճանություն» բառով:
«Սահմանահատության դեպքերը հաճախակի չեն: Անդրանիկ Գրիգորյանի արարքը սովորական դավաճանություն է, ինչպիսիք լինում են տարբեր երկրներում, առավել ևս` կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում: Դրան այլ անուն տալ չենք էլ կարող: Դա դավաճանություն է: Կան մարդիկ, ովքեր ունակ են նման բան անել և անում են»,- ասաց Շիրխանյանը:
Մեր այն դիտարկմանը, թե գուցե ինչ-որ ճնշումների ներքո՞ է զինծառայողը նման քայլի գնացել, նա պատասխանեց. «Դավաճանը միշտ էլ կգտնի արդարացում իր արարքի համար: Եթե նա կարողացել է նման բան անել, ամեն ինչ անելու է, որ իր արարքի համար արդարացում գտնի»:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, սահմանահատ զինծառայողը հոգեկան շեղումներ ունենա, Շիրխանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման բան լինի, ի վերջո, բժշկական ստուգումներ է անցել այդ երիտասարդը»:
Նա նշեց նաև, որ, սովորության համաձայն, ադրբեջանական կողմը կարող է ապատեղեկատվություն տարածել, ամեն ինչ այնպես սարքել ու ներկայացնել, որ համոզիչ թվա ուրիշներին, սակայն, դրանից հայկական կողմը պետք է իր զգոնությունը չկորցնի: