Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված որոշման նախագիծը, որը նախատեսում է ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրության կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստերը:
Պատգամավորը դեմ էր, որ իր նախագծից հանվել է Օսմանյան կայսրության կողմից եզդիներին ցեղասպանության ենթարկելու փաստը: ՀՀԿ-ի դիրքորոշումն այն էր, որ եզդիներին ցեղասպանության ենթարկելու փաստը ստուգված չէ, ուստի պետք չէ նման օրինագիծը մտցնել օրակարգ, և որ ՀՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու այդ նախագծին: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը պնդում էր, որ անգրագետ փաստաթուղթ է, պատմագիտական փաստաթուղթը Զարուհի Փոստանջյանը իջեցրել է անգրագիտության մակարդակի: Ըստ նրա` եթե Զարուհի Փոստանջյանն այդ փաստաթուղթն ուղարկի իր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հորը՝ պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանին, ապա դպրոցական գնահատականով՝ անբավարար կստանա:
Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Պարո'ն Ֆարմանյան, եթե Ձեր պատմագիտական գիտելիքները պատմության դոկտոր, պրոֆեսոր Լիսկայի գիտելիքների մակարդակին են, ապա ես չեմ կիսում այդ մակարդակը»: Պատգամավորը տարակուսեց, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը, որ ցեղասպանության է ենթարկվել, մինչև հիմա չի ուսումնասիրել ու ստուգել եզդիների ցեղասպանության հարցը:
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը նշեց. «Դատապարտելի է, որ ազգային ողբերգությունն օգտագործում են նախընտրական կամպանիաների կամ անձնական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, կամ` քաղաքական օրգազմ ապրելու համար»: