Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 6 անձ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը (Աղալար), նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի (Հոպոպ) որդին՝ Մայիս Խաչատրյանը, մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը և վերջիններիս ընկերներ Շահում Դավթյանը, Յուրի Մանուչարյանը: Մեղադրական եզրակացության համաձայն` մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սդղի գյոլ տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ամբաստանյալները ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս: Յուրի Մանուչարյանն ու Մայիս Խաչատրյանը կալանավորված են, Շահում Դավթյանը, Դերենիկ Հակոբյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ Սեյրան եւ Էյներ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշյալ գործը մակագրվել է նույն մարզի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Նա քննել է 2013-ի հունիսին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործը: Այս գործի դատաքննության ընթացքում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ պատճառաբանելով, որ մարզպետը հանդիպումներից մեկի ժամանակ շնորհակալություն է հայտնել մարզի կարևոր 4 «սյուներին», այդ թվում` դատարանի նախագահին` իր ամբողջ համակարգով իր հետ համագործակցելու համար: Այս, ինչպես նաև մարզպետի հետ նույն մարզում բնակվելու հանգամանքը կասկածի դատավորի անաչառությանը կասկածելու տեղիք են տվել: