|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 6 անձ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը (Աղալար), նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի (Հոպոպ) որդին՝ Մայիս Խաչատրյանը, մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, և վերջիններիս ընկերներ Շահում Դավթյանը, Յուրի Մանուչարյանը:
Մեղադրական եզրակացության համաձայն` մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սդղի գյոլ տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ամբաստանյալները ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս: Յուրի Մանուչարյանն ու Մայիս Խաչատրյանը կալանավորված են, Շահում Դավթյանը, Դերենիկ Հակոբյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ Սեյրան եւ Էյներ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հիշյալ գործը մակագրվել է նույն մարզի դատավոր Նապոլեոն Օհանյանին: