Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էին լսումներ` «Տեխնիկական անվտանգության խնդիրները» թեմայով: Հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը նշեց, որ ոլորտում շարունակում է մտահոգիչ մնալ գազալցակայանների, վերելակների. կարուսելների տեխնիկական անվտանգության առկա վիճակը:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վերելակների անվտանգության հարցը բարձրացրեց` խոսելով դրանց հին լինելու, վերելակների հետ կապված դժբախտ պատահարների մասին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նախ նշեց, որ գործում է6734 վերելակ, որոնցից փորձաքննություն չեն անցել 3335-ը: Նրա խոսքով, ըստ էության, պետք է մեկ միլիոն դրամով տուգանվեին փորձաքննություն չանցած վերելակները շահագործողները, սակայն հարց է առաջանում` ո՞ւմ են տուգանելու, համատիրության նախագահի՞ն: Եթե համատիրության նախագահն ունենար մեկ միլիոն դրամ, ապա կվերանորոգեր այդ վերելակը:
«Ո\'չ կարող ենք տուգանել, ո\'չ կարող ենք չտուգանել: Փաստն այն է, որ ունենք փորձաքննություն չանցած 3335 վերելակ, որոնք, չի բացառվում, հերթական դժբախտ պատահարի պատճառ լինեն»,- անկեղծորեն խոստովանեց Հայկարամ Մխիթարյանը: