|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ռուսաստանը կօգտագործի իր միջուկային ներուժը իր տարածքում ցանկացած հրթիռային հարձակման դեպքում. ասվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից պատրաստված ՝ «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմքերը» փաստաթղթում, որը տպագրել է «Կրասնայա Զվեզդա» թերթը:
Ռուսաստանի գլխավոր շտաբը նշել է, որ թշնամու կողմից հրթիռի արձակման դեպքում հնարավոր չէ որոշել՝ դա միջուկային է, թե ոչ: Ցանկացած հարձակողական հրթիռ կդիրտարկվի որպես միջուկային հրթիռ. ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը անհապաղ տեղեկատվություն կստանա գործարկման մասին և կորոշի պատասխանների մասշտաբը:
Եթե հավանական հակառակորդը որոշի հարվածել, ապա պատասխանը ջախջախիչ կլինի. ընդգծում են փաստաթղթի հեղինակները:
Միևնույն ժամանակ, ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանի միջուկային քաղաքականությունը զուտ պաշտպանական բնույթ է կրում: