կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 12:19
Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները «նոր» ԲՀԿ-ի հետ դեռ ընթացքի մեջ են

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները  «նոր» ԲՀԿ-ի հետ դեռ ընթացքի մեջ են

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ներկա պահի դրությամբ ի՞նչ փուլում է սահմանադրական փոփոխությունների հարցը, պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունների հարցը գտնվում է քաղաքական ուժերի հետ բանակցային փուլում: Նախատեսված ժամկետի մեջ կլինի ՀՀ նախագահի հայտարարությունը, որից հետո կսկսվի քաղաքական քննարկումների փուլը, որովհետև կա քաղաքական կոնսոլիդացիայի խնդիր»:


Հարցին` արդյո՞ք հայտնի է «նոր» ԲՀԿ-ի տեսակետը սահմանադրական փոփոխությունների մասին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են, ուստի որևէ մեկնաբանություն անել առայժմ անիմաստ է: «Ավելի ճիշտ կլինի ԲՀԿ-ից այդ հարցը ճշտել»,- ասաց նա:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ որոշ քաղաքական ուժեր արդեն ուսումնասիրել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և պատրաստ են քննարկումների, և դա, ըստ նրա, արդեն իսկ փոփոխություն է:


Հարցին` հնարավո՞ր է, որ սահմանադրական փոփոխություններն ավելի շուտ հանրաքվեի դրվեն, քան նախատեսված է, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցը նույնպես կհամաձայնեցվի քաղաքական դաշտի ուժերի հետ: