կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-08 10:11
Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ԲՀԿ-ն խրամատը լքել է ծանր մարտերի արդյունքում. «Հրապարակ»

Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ԲՀԿ-ն խրամատը լքել է ծանր մարտերի արդյունքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ իրենց խրամատը վճռորոշ պահին լքելու եւ ելույթներ չունենալու որոշումը ԲՀԿ-ում կայացել է ծանր մարտերի արդյունքում։ Արմատական թեւը զիջել է գործարար պատգամավորների ճնշմանը։ «Ամեն անգամ Նառայի ու Գեւորգի ելույթներից հետո կա՛մ ՀՔԾ-ն, կա՛մ ՊԵԿ-ը բզբզում են մեր բիզնեսները»,- խոստովանեց ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մեկը։ Նրանց ծանրակշիռ մեծամասնությունն էլ Ծառուկյանին համոզել է անշառ դիրք բռնել այս հարցում, հատկապես, որ Ծառուկյանն էլ «մի լավ օրի չէ», ու սպասել «կրիտիկական պահի» եւ Հրայր Թովմասյանի պատճառով չվտանգել սեփական ունեցվածքը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում