Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի ներկայացրել իր պաշտոնական տեսակետը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու ԲՀԿ քաղխորհրդի անդամների մեծ մասն այս պահին Հայաստանում չեն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` քանի դեռ սահմանադրական փոփոխությունների` հրապարակված նախագծի վերաբերյալ հարցը չի քննարկվել ԲՀԿ խմբակցությունում ու քաղխորհրդում, ԲՀԿ նախագահն իրեն չի կարող իրավունք և լիազորություն վերապահել տեսակետ արտահայտելու:
Միաժամանակ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը կարող է արտահայտել իր անձնական տեսակետը և դիրքորոշումը: «Իմ անձնական տեսակետն այւն է, որ այդ նախագիծը հեռու է ժողովրդավար լինելուց և լրջագույն վտանգներ է պարունակում: Այդ վտանգներից են կայուն մեծամասնության` պատմության մեջ գոյություն չունեցող երկրորդ փուլի անցկացումն ու պատգամավորների լողացող կուրսը: Եվ պետք չէ հղում անել Սան Մարինոյի Սահմանադրությանը»,- ասաց նա` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ներկայացրել է բացառապես իր անձնական տեսակետը: