|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, պատասխանեց. «Ժողովուրդն ինքը կորոշի` ինչ է անում Սահմանադրությանը, ես թողնում եմ ժողովրդին, ինքը թող որոշի իրա ճակատագիրը: Իրանք եթե գտան, որ լավ ա լինելու, ուրեմն լավ կլինի»:
Լրագրողը պնդեց` իսկ իր վերաբերմունքը` որպես պատգամավոր, պատասխանեց. «Դա գաղտնիք ա, ես ոչ մեկին չեմ ասի: Ես չեմ ասի, չեմ ա-սի: Ես իմ կարծիքը գաղտնի եմ պահում»:
Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպես է մեծամասնականով պատգամավոր ընտրված Մհեր Սեդրակյանը վերաբերվում այն բանին, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում մեծամասնական ընտրակարգը վերանալու է, պատասխանեց. «Իմ համար ի՞նչ տարբերություն»: