կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 08:10
Իրավական

Երրորդմասցի Լյովիկի ընկերները շրջում են զրահապատ մեքենաներով. «Ժողովուրդ»

Երրորդմասցի Լյովիկի ընկերները շրջում են զրահապատ մեքենաներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել` պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում: Բանն այն է, որ եթե այս դեպքը չբացահայտվի, ապա այն անպայման շարունակություն կունենա, եւ հետագա արյունահեղություններն անխուսափելի կլինեն:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի ընկերները միջադեպից հետո Հայաստանում շրջում են զրահապատ ավտոմեքենաներով: Մասնավորապես, քրեական հեղինակություն Տույը` Արթուր Ղազարյանը, օրերս զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերել եւ դրանով է շրջում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: