|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միանալու պատրաստակամություն հայտնելու առնչությամբ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դեռևս չունի միանշանակ կարծիք:
Լրագրողների հարցին, թե չի՞ պատրասվում միանալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը, Ստեփան Մարգարյանը կարճ պատասխանեց` դեռ մտածում է:
Պնդմանը, թե ժամանակ գրեթե չկա և պետք է արդեն հստակ դիրքորոշում հայտնի` միանում է, թե ոչ, Մարգարյանը պատասխանեց, որ վերջնական դեռ չի որոշել և հարցը քննարկման փուլում է: Պատգամավորն այլևս չցանկացավ որևէ հարցի պատասխանել: Ի դեպ, նշենք, որ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր`Վահե Հովհաննիսյանը ևս չցանկացավ պատասխանել` միանալո՞ւ է ստորագրահավաքին, թե՞ ոչ:
Հավելենք նաև, որ ստորագրահավաքին միացել է Վարդան Օսկանյանը:
Տեղեկացնենք, որ պատգամավորները ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կարող են միանալ մինչև դեկտեմբերի 18-ը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: