|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի Բարձրագույն արդարադատության դատարանին տեղեկացրել է, որ 2020 թ. հունվարի 1-ին կլքի չորս նախարարական պաշտոն և կնշանակի նոր նախարարներ: Նշվում է, որ Նեթանյահուն չի հրաժարվի վարչապետի պաշտոնից: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Բացի կառավարության ղեկավարի պաշտոնից,նաև Առողջապահության, Սոցիալական ապահովության, Գյուղատնտեսության և Սփյուռքի հարցերով նախարարի պաշտոնը: Նոյեմբերին Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հայտարարել էր վարչապետին կաշառակերության, խարդախության և հասարակության վստահության չարաշահման մեղադրանք ներկայացնելու որոշման մասին:
Ըստ վերոնշյալ իսրայելական դատարանի 1993 թ. կարգադրության՝ այն նախարարները, որոնց նկատմամբ քրեական գործ կհարուցվի, պետք է լքեն իրենց պաշտոնը: Ասվածը չի վերաբերում կառավարության ղեկավարին:
Կնեսսեթը դեկտեմբերի 12-ին հաստատեց ինքնալուծարման և 2020 թ. մարտի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը: 2019 թ. ապրիլի 9-ի ընտրությունների ժամանակ Նեթանյահուին չհաջողվեց կառավարություն կազմել: