կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 10:24
Քաղաքական

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի ունեցվածքը

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի ունեցվածքը

«ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը բավականին հետաքրքրական է։ Մի կողմից՝ Մելիքյանը հայտարարագրում նշել է, որ ունի սեփական տուն, ավտոտնակ, երկու հողամաս, մյուս կողմից՝ հայտարարագրած տրանսպորտային միջոցը առավել քան համեստ է՝ ՈՒԱԶ 469, որն ավելի շատ հայտնի է «Վիլիս» անունով։

 

Մելիքյանի բանկային հաշվին կա 11 մլն դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո, բայց նախորդ տարվա ընթացքում այս պատգամավորը չի ունեցել որևէ եկամուտ, նա ոչ աշխատավարձ է ստացել, ոչ նվիրատվություն։ Ի դեպ, 2012թ. մայիսին կայացած Աժ ընտրություններից հետո մինչև այս տարվա ապրիլը Գագիկ Մելիքյանը եղել է գործազուրկ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։