կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-13 12:31
Քաղաքական

Արմեն Ռուստամյանն ու Ստեփան Մարգարյանը` ՀԱԿ համագումարում

Արմեն Ռուստամյանն ու Ստեփան Մարգարյանը` ՀԱԿ համագումարում

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում շարունակվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը: Ներկա են խորհրդարանւմ ներկայացված բոլոր ուժերի ներկայացուցիչները: ՀՅԴ-ից ներկա է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իսկ ԲՀԿ-ից` ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ովքեր արդեն հասցրել են հանդես գալ ելույթներով:

 

Ողջունելով համագումարի մասնակիցներին` Արմեն Ռուստամյանը, չնայած քաղաքական ուժերի միջեւ առկա տարբերություններին, նկատեց, որ այսպես շարունակվել չի կարող, եւ որ պետք է միասնական ուժերով հիմք դրվի մի գործընթացի, որ օր առաջ ունենանք բոլորիս երազած Հայաստանը: Համագործակցության բոլոր հիմքերը Ռուստամյանը տեսնում է: Այս համատեքստում նա կարեւորեց Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները: Երեւանում ընդդիմության իշխանության հաստատումը, Ռուստամյանի համոզմամբ, կհզորացնի ընդդիմադիր շարժումը, իսկ ընդդիմության մեջ գործող քաղաքական ուժերին՝ առանձնապես:

 

«Սա առաջին մարտահրավերն է, որը, ճիշտ գնահատելով, քաղաքական ուժերը պետք է փորձեն ճիշտ հաջողել այդ հանգրվանը»,-նշեց Ռուստամյանը:

 

Թեեւ մեկ միասնական ցուցակով հանդես գալ չհաջողվեց, բայց Ռուստամյանը լիահույս է, որ հնարավոր կլինի ընդդիմադիր քաղաքապետ ունենալ հետընտրական համագործակցության արդյունքում:

 

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն էլ իր ելույթում նշեց, որ ԲՀԿ-ն կարեւորում է եւ պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ նորաստեղծ կուսակցությունն իր ուրույն խոսքն է ասելու եւ իր տեղն է ունենալու քաղաքական դաշտում: