|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս կներկայացնի ԱԺ փոխնախագահի իր թեկնածուին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը:
«ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես խորհրդրանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է որպես ընդդիմադիր փոխնախագահ առաջարկելու Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում` Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: