|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հետաքննությունը վճռել է ռուսաստանյան «Բաշնեֆտ» նավթային ընկերության մասնավորեցման գործում որպես մեղադրյալ ներգրավել ընկերության նախկին տնօրեն, Բաշկորտոստանի նախկին նախագահի որդի Ուրալ Ռահիմովին: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ռահիմովը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի մասնավորեցման ընթացքում անօրինական ճանապարհով ստացած դրամական միջոցների օրինականացման և վատնման մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսին Մոսկվայի Բասմաննի դատարանի որոշմամբ կալանքի տակ են առնվել ընկերության բաժնետոմսերը՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի շրջանակում: Ենթադրվում է, որ Հայրապետյանը մասնակցել է 2009-ի ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» -ի բաժնետոմսերի վաճառքին: