Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, 66 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանը հանգստյան օրերին հրաշալի ելույթ է ունեցել Տարկո–Սալե քաղաքում Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի նահանգապետի մրցանակների միջազգային խաղարկությունում. տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
5-րդ անգամ կազմակերպվող այս ստուգատեսին մասնակցել են ոչ միայն Ռուսաստանի տարբեր մարզերի, այլև Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Սերբիայի և Հայաստանի` 100-ից ավելի ուժեղագույն ըմբիշներ, որոնց մեջ մեծ մասը աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ ու միջազգային մրցաշարերի հաղթողներ են:
Այս պատասխանատու մրցաշարում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությությանը, ով, ի դեպ, հանդես եկավ իր համար նոր՝ 71 կգ քաշային կարգում, իրեն գերազանց դրսևորեց: Նա, պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին (եզրափակիչում Վիկտոր Սատրիկովին), ոչ միայն այս քաշային կարգի գլխավոր մրցանակը նվաճեց, այլև ցուցադրած բարձր վարպետության համար ստուգատեսի կազմակերպիչների կողմից ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ ու պարգևատրվեց հատուկ մրցանակով:
Ահա, թե իր ելույթն ինչպես է մեկնաբանել Հարությունյանը. «Նոր փուլ, նոր ուժերով ու նոր մտքերով: Այս գործընթացում գտնվելով` ես միայն հաճույք եմ ստանում: Յուրաքանաչյուր գոտեմարտ թրծում է իմ փորձը, ինձ հետագա աշխատանքի և մտածելու սնունդ է տալիս»:
Նշենք, որ, Հարությությանից բացի, հյուրերից չեմպիոն դարձավ նաև 98 կգ քաշային կարգում հանդես եկած Բելառուսի պատվիրակ Ալեքսանդր Գրաբովիկը: Մյուս 6 քաշային կարգերում (59 կգ, 66 կգ, 75 կգ, 50 կգ, 85 կգ և 130 կգ) հաղթեցին Ռուսաստանի ըմբիշները: