|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ղազախստանը ԵՏՄ գործընկերներից ժամանակ է խնդրել` մտածելու համար, թե արդյո՞ք պատրաստ է ռեզիդենտության սկզբունքի վերացմանը: Այդ մասին Մինսկում հայտնել է մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Վլադիմիր Գոշինը. հայտնում է РИА Новости-ն:
Ներկայումս տնտեսվարող սուբյեկտները կարող են ապրանքների արտահանման կամ ներկրման ժամանակ մաքսային հայտարարագիր ներկայացնել երկրում, որի ռեզիդենտ են: Սակայն 2015 -ի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵՏՄ երկրների կառավարությունները պատրաստվում էին մշակել միջոցառումների ծրագիր, որոնք բիզնեսին հնարավորություն կտան 2020 -ի հունվարի 1-ից մաքսային գործողություններ իրականացնել միության ցանկացած երկրում: