Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սովորական աշխատանքային մթնոլորտ էր. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով երեկ կառավարության նիստում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եղած միջադեպին:
Նա հորդորեց լրագրողներին` կենտրոնանալ վերջնական եզրակացության վրա: «Վարչապետը հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ, և դրա սահմանադրականության, դրա արդյունավետության խնդիրը առաջիկայում կքննարկենք»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին` ինչո՞ւ վերջին պահին ընկրկեց և դեմ չքվեարկեց, նա պատասխանեց. «Ձեզ այդպե՞ս թվաց: Ես իմ սկզբունքը պահել եմ, և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ դեմ լինել, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ` հուլիսի 1-ից ներդրվող նախագծի մեղմացման»:
Մինասյանը պարզաբանեց, թե ինչին է ինքը կողմ քվեարկել: «Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող` 80 հազար մասնակիցների և մինչ այժմ գործող 200 հազար մասնակիցների համար մեղմացնող որոշում էր, ոչ թե հուլիսի 1-ից պարտադիր կուտակայինի անցման: Ես երկու անգամ անցել եմ Սահմանադրական դատարանով, իսկ ՍԴ որոշումները կատարված չեն, հետևաբար` այս փուլում եթե մենք քվեարկում ենք այս նախագծին, որը կօգնի, որպեսզի մենք լեգիտիմացնենք Սահմանադրությանը հակասող որոշումը, ես դեմ եմ այդ որոշմանը, սակայն վարչապետը դրանից հետո հայտարարություն արեց, շատ պարզ ասաց հետևյալը, որ մենք այստեղ չենք քննարկում պարտադիր կուտակայինի հարցը, որովհետև ես էլ եմ դեմ եղել, և մեր կառավարության համար այդ հարցը փակված չէ»:
Դիտարկմանը` վարչապետը իրեն ասաց, որ պառակտում չմտցնի թիմի մեջ, Մինասյանն արձագանքեց, որ չկա որևէ պառակտում, և լրագրողներին խնդրեց փոքր բանից մեծ բան չսարքել: