Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հստակ տեղեկություններով` ԵՏՄ վարչապետների գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելուն կտրուկ դեմ է եղել Ղազախստանը, որը նաեւ նախագահում է ԵՏՄ-ում։ Վերջինս, ինչպես միշտ, չի ցանկացել նեղացնել իր «փոքրիկ» եղբայր, առանց այն էլ ղարաբաղյան ֆրոնտում մեծ ֆիասկո գրանցած Ալիեւին: Ավելին` հույս է փայփայել, որ այդով կխափանի նաեւ Մեդվեդեւի այցը Հայաստան: Հայաստանի «հզոր» ռազմավարական գործընկեր Ռուսաստանը որոշել է հարցը լուծել «պարիտետով». ԵՏՄ-ՀԱՊԿ անդամ Հայաստանից հետո Մեդվեդեւին` Շոյգուից եւ Պատրուշեւից հետո «կուղարկվի» Թուրքիայի ջերմ բարեկամ Ադրբեջան:
Այս խնդրում, այնուհանդերձ, կա երկու նրբություն. հայկական կողմը տեւական ժամանակ է, ինչ նախապատրաստում է Մեդվեդեւի այցը, վերջինիս արարողակարգի աշխատակիցները գրեթե մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են, իսկ անվտանգության աշխատակիցները եկել են երեք օր առաջ, եւ խիստ տարակուսելի է, թե ադրբեջանական կողմը, որը դեռ ուշքի չի եկել ղարաբաղյան «անցքերից», որքանով է «պատրաստ» այդ այցին: Եվ ապա` Սերժ Սարգսյանը Գերմանիայում է, նա եւս պետք է հանդիպի Մեդվեդեւի հետ: Իսկ Գերմանիայից կվերադառնա այսօր, եւ այս առումով նույնպես նախնական գրաֆիկում տեղաշարժ է գրանցվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում