կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-20 10:28
Հասարակություն

ՀՀ-ում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել․ ինչ արժե տեղական միսը. «Ժողովուրդ»

ՀՀ-ում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել․ ինչ արժե տեղական միսը. «Ժողովուրդ»

«Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսներին անասնաբուծության ոլորտում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաև մսամթերքի արտադրության ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 5.7, խոզի մսինը` 18.6, իսկ ոչխարինը` 20.6 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են լինում մորթել իրենց անասունները, և գումար չունենալու արդյունքում չեն կարողանում լրացնել մորթած անասնունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում և´ անասնագլխաքանակն է նվազել, և´ մսամթերքը: Եվ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: Իսկ տեղական մսի մեկ կիլոգրամը հասնում է 3000 դրամի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: