|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երևանում շարունակվում է Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հերթական՝ 8-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Վլադիմիր Հակոբյանը, ոչ-ոքի ավարտեց խաղը թուրք Սոլակ Դրագանի հետ: Ոչ-ոքի խաղացին նաև Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Արման Փաշիկյանը հաղթեց Ռոբերտ Աղասարյանին և այժմ 5,5 միավորով բաժանում է 15-34-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ռուս Ալեքսանդր Մոտիլյովը: Նա իր ակտիվում ունի 7 միավոր: Հրանտ Մելքոմյանը վաստակած 6 միավորով 2-ից 14-րդ տեղերը բաժանող շախմատիստների թվում է և հաջորդ ՝ 9-րդ տուրում կմրցի Վլադիմիր Հակոբյանի հետ:
8-րդ տուրում գրանցված բոլոր արդյունքներին, ինչպես նաև մրցաշարային աղյուսակին կարող եք հետևել այստեղ: