կարևոր
4447 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-01 13:39
Քաղաքական

Իշխանությունը նեղն է եղել, ռուսներին բանավոր ասել է՝ գնացեք կանգնեք. Սեյրան Օհանյանը` Ներքին Հանդի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօրվա ճեպազրույցների ժամին անդրադառնալով Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության թեմային և, հատկապես, Փաշինյանի կողմից խորհրդարանում արած հայտարարությանը,  թե Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի,  ասաց․ «Զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ պայմանագրի համաձայն են ՌԴ սահմանապահները գտնվում Ներքին Հանդում, եթե այդպիսի պայմանագիր չկա, նշանակում է՝ երբ անհրաժեշտություն եղել է, երբ նեղն են եղել, ՀՀ իշխանությունները բանավոր ասել են, թե՝  կարող եք գնալ, տեղակայվել»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։