կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-12 14:58
Քաղաքական

Ինձ ուրդո՞ւց միլիոն. Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողներին

Ինձ ուրդո՞ւց միլիոն. Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողներին

Տարոն Մարգարյանի երդման արարողության ժամանակ լրագրողները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին` Տարոն Մարգարյանի գործունեության մեջ բացթողում տեսնո՞ւմ է: «Բացթողումը  տրանսպորտն ա,  կլուծվի, խոսք ա տվել մեր քաղաքապետը, որ էս տարի կլուծվի»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Տարոն Մարգարյանի օրոք շենքեր են քանդվել, արձագանքեց. «Տո, ի՞նչն ա քանդել, ցավդ տանեմ, լավ չի՞, որ նորոգում են, սարքում են»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ինքն էլ Փակ շուկան էր փորձում քանդել, Ալեքսանյանը պատասխանեց. «Հլը Փակ շուկան գնա հմի, տես ու 5-10 տարի առաջ տես»:

Նա նաև ընդգծեց, որ ինքը միլիոնատեր չէ: «Ես միլիոնատե՞ր: Ինձ ուրդո՞ւց միլիոն: Իմ կարողությունը գրած ա, նայեք դեկլարացիայի մեջ, ինչ գրած ա` էդ ա»,- ասաց Ալեքսանյանը:

Հարցին էլ` ինչո՞ւ են նրան օլիգարխ համարում, պատասխանեց. «Ես շա՞տ գիտեմ, շառ են արել վրես»:

Լրագրողները հետաքրքվեցին` եթե միլիոնատեր չէ, ինչպե՞ս է դստեր ճոխ հարսանիքն արել: Ալեքսանյանի խոսքով` հարսանիքը ճոխ չի եղել:  «Մեր երեխու հարսանիքին մեր հայկական երգիչներն ու երգչուհիներն են եղել, որտեղի՞ց շքեղություն»,- զարմացավ նա:

Երբ լրագրողներն օրինակ բերեցին դստեր հարսանեկան զգեստը, Ալեքսանյանն ասաց. «Զգե՞ստը, էդ ո՞վ ա ասում` թանկարժեք ա»

«25000 դոլար է»` լրագրողի պատասխանին հետևեց նրա զարմանքը. «Ո՞վ ա ասում` 25 հազար ա: Ա'յ մարդ, մենք ենք կարել էդ շորերը, 25 հազար որդի՞ց եղավ»: