կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-19 14:24
Քաղաքական

Տիմոշենկոն դիմել է Նաիրա Զոհրաբյանի օգնությանը

Տիմոշենկոն դիմել է Նաիրա Զոհրաբյանի օգնությանը

Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ պաշտոնական նամակով դիմել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին՝ խնդրելով նրա աջակցությունը միջազգային տարբեր կառույցներում՝ ի պաշտպանություն Յուլիա Տիմոշենկոյի. տեղեկացնում է lragir.am-ը:

Տիմոշենկոյի թիմակիցները Նաիրա Զոհրաբյանին են դիմել, քանի որ վերջինս ներկայացված է թե' ԵԽԽՎ-ում, թե' «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է, թե' Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ է, եւ նրանք հայ պատգամավորից բոլոր այդ կառույցներում աջակցություն են խնդրել։

Ի դեպ, սեպտեմբերի 14-ին Ստրասբուրգում նախատեսված է «Եվրանեսթի» առաջին լիագումար նիստը, իսկ սեպտեբերի 26-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն է, որոնց ժամանակ Տիմոշենկոյի թեւը ներկայացնող պատգամավորները պատրաստվում են մեծ աղմուկ բարձրացնել եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Տիմոշենկոյի դատավարությանը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը սեպտեմբերյան նստաշրջանում հատուկ քննարկում է կազմակերպելու Տիմոշենկոյի հարցի վերաբերյալ:

Կայքի տեղեկություններով՝ Նաիրա Զոհրաբյանը դեռ պաշտոնապես չի պատասխանել Տիմոշենկոյի թիմակիցների նամակին: